|
|
Գագիկ
Վրույրի Կարապետյան
Ծնվել 11.04.1964թ. գ.Բամբակաշատում: 1990-1994թթ.-ին պայքարել է
Արցախի անկախության համար: Առաջին մարտական մկրտությունը ստացել
է Երասխահունում, ապա Խնձորեսկում, Կոռնիձորում, ...Սիսիանում:
1991թ. սեպտեմբերից կռվել է ԼՂՀ-ի Շահումյանի, Լաչինի, Լաչիևի (Կոբրայի),
Հադրութի, Կուբաթլուի, Օմարի, Հորադիսի ճակատներում:
1994թ. փետրվարի 17-ին վիրավորվել է` Օմարի լեռնանցքն ազատագրելիս:
Այժմ փոխգնդապետ է և ծառայում է Հայկական բանակում: 2005թ.-ից նշանակվել
է Արմավրիր մարզի զինկոմ:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
|
 |
Դավթյան Արտակ Մաթևոսի
Ծնվել է 1970թ. Բամբակաշատ գյուղում: Ավարտել է Մոսկվայի բարձրագույն
ռազմական ուսումնարանը:
1990թ.-ից մասնակցել է Շահումյանի Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում
մղվող բոլոր մարտական գործողություններին:
Արտակը կռվել է Շահումյանում` Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում`
ահ ու սարսափ տարածելով թուրքերի վրա: Շահումյանից հետո Արտակը Լուսակերտի
բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ
գյուղերը: Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա,
Յըմըզլու, Յուխարի թուրքական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը:
1995թ. սովորել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիայում և ավարտել
ոսկե մեդալով: Աշխատել է որպես III բանակային կորպուսի շտաբի պետ,
Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային գնդի շտաբի պետ: Պարգևատրվել
է ՙԱրիության մեդալով՚, ՙԴրաստամատ Կանայանի՚շքանշանով, Ոսկե մեդալով:
Այժմ վերապատրաստվում է Մոսկվայի ենշտաբում,ունի գնդապետի կոչում:
Ամուսնացած է, ունի 3 տղա:
|
 |
Համբաւրձումյան
Արսեն Մամբրեի
Ծնվել է 01.04. 1964թ.: 1990թ.-ից մինչև 1996թթ. մասնակցել է Երասխահունի,
որիսի, Կիրանցի, Հայբարիսի, Կարաչինարի, Լաչինի ինքնապաշտպանական
մարտերին: 1992թ. մասնակցել է Կիչան, Սչխավենդ տարածքների, Լաչինի
Ղոչալ, Տիգիք բարձունքների ազատագրմանը:1993թ. մեկնել է Հադրութ
և մասնակցել տեղի պաշտպանական մարտերին, ապա` Օմար բարձունքի ազատագրմանը:
1994թ.-ին ` մասնակցել է Հորադիսի լայնածավալ մարտերին: Այս ընթացքում
էլ եղել է գումարտակի հրամանատար: Պարգևատևվել է մի շարք պատվոգրերով
և ՙԱրցախի մայրական երախտագիտություն՚ մեդալով:
Մայոր Ա.Ս. Համբարձումյանը ծառայել է Տավուշի մարզում` որպես բրիգադի
հրամանատարի տեղակալ մարտական գծով:
2002-2004 թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական
ակադեմիան և ստացել պոխգնդապետի կոչում: 2004թ. սեպտեմբերից աշխատանքի
է անցել Քելբաջարում` որպես բրիգադի հրամանատարի տեղակալ մարտական
գծով:
Ամուսնացած է, ունի 2 տղա :
|
 |
|