 |
| Աշոտ Մելիքյան
Բամբակաշատ համայնքի գյուղապետ |
Բամբակաշատ գյուղը գտնվում է ՀՀ Արմավիր մարզում,
Արմավիր քաղաքից 5 կմ հր.-արմ., արգավանդ հարթավայրում` թաղված մրգատու
և խաղողի այգիների մեջ: Տները տուֆակերտ են, տանիքները` թեք: Հողային
տարածքը 977 հա `, բնակչության թիվը` 3740:
1842թ.-ին գյուղը հիմնադրել են Ալաշկերտից, Բիթլիսից, Մուշից, Տարոնից,
Կողբից գաղթածները: Նախկինում գյուղը կոչվել է Մոլլա Բայազետ: Բամբակի
բարձր բերքատվության համար գյուղը վերանվանվել է Բամբակաշատ` ՀԽՍՀ
երագույն խորհրդի 1935թ. հունվարի 3-ի հրամանագրով: Ունեցել է սոցիալական
աշխատանքի 7 հերոս:
1901թ.-ին գյուղում կառուցվել է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին,
որը մինչև այժմ կանգուն է և համարվում է մարզի հոգևոր կենտրոնը:
յուղն ունի 1 միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի
բաժանմունք, բուժ-ամբուլատորիա, հաստոցաշինական գործարան:
Այստեղ են ծնվել արձակագիր Քրիստափոր Խուրշուդյանը, բանաստեղծ-արձակագիր
Սաղաթել Հարությունյանը և այլոք:
Երկրորդ աշխարհամարտին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև մեր
համագյուղացիները` թվով 172 բամբակաշատցիներ, որոնցից 101-ը ընկել
են հերոսի մահով: Ցուցաբերած արիության և հերոսության համար մի շարք
բամբակաշատցիներ` ուրգեն Դանիելյանը, Համբարձում Սարիբեկյանը, Կոստյա
Կոստիկյանը, Պարույր Մովսիսյանը պարգևատրվել են ՙԿարմիր աստղ՚ շքանշանով:
Պատերազմին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև Բամբակաշատի
միջնակարգ դպրոցի ուսուցիչներ Մ. Խաչատրյանը, Հ. Կիրակոսյանը, Օն.
Մնացականյանը, Ս. Պողոսյանը, Հ. Եղիազարյանը և Ս. Քալաշյանը, որոնց
անուններով էլ անվանակոչվել են մի շարք կաբինետներ:
յուղում կանգնեցված է Հայրենական մեծ պատերազմում համագյուղացիների
հիշատակը հավերժացնող հուշարջանը, որի մոտ ամեն տարի` մայիսի 9-ին,
կազմակերպվում են Մեծ հաղթանակին նվիրված միջոցառումներ, որոնք մեծ
դեր են խաղում երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության
գործում:
Արցախյան պատերազմի օրերին բամբակաշատցի շատ երիտասարդներ, ոգեշնչված
պապերի և հայրերի հերոսությամբ, մասնակցեցին Արցախի և Շուշիի ազատագրմանը:
Այսօր էլ մեր դպրոցի շրջանավարտների մի մասը ծառայում է ազգային
բանակի հրամանատարական կազմում` պաշտպանելով հայրենիքի անկախությունն
ու սահմանները:
 |
Հողային տարածքը
977 հա է, բնակչության թիվը` 3740:
Գյուղում կանգնեցված է Հայրենական Մեծ պատերազմում զոհված
հերոսներին հավերժացնող ՙԱնհայտ զինվորի՚ հուշարձանը, որի
մոտ ամեն տարի մայիսի 9-ին կազ- մակերպվում են մեծ հաղթանակին
նվիրված միջոցառումներ: Հայրենական մեծ պատերազմին մասնակցել
են մեծ թվով բամբակաշատցիներ , որոնցից շատերը մինչև օրս մեզ
հետ են:
|
 |
|