Պետրոս
Ղամբարյան
Ծնվել
է 1948թ.-ի դեկտեմբերի 10-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում:
Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1965-66 ուստարում ավարտել է
այն: 1967-71 թթ.-ին սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական
ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:
Երկար տարիներ աշխատում է Բամբակաշատի միջն. դպրոցում` որպես տնօրեն,
միաժամանակ ֆիզիկայի ուսուցիչ:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
|
 |
Էդուարդ Սարգսյան
Ծնվել է Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում,
1954թ.-ի մարտի 8-ին: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջն.
դպրոցում, որից հետո ընդունվել և 1980թ.-ին ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ
ֆակուլտետը: 1982թ. աշխատել է սկզբում որպես մաթեմատիկայի ուսուցիչ,
իսկ 1991թ.-ից որպես փոխտնօրեն` ուսումնական գծով:
|
 |
Ջիվան
Այվազյան
Այվազյանը ծնվել է 1955թ.-ին, Արմավիրի մարզի
Բամբակաշատ գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջն.
դպրոցում, որից հետո սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական
ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը: 1990թ.-ից մինչ այսօր աշխատում
է Բամբակաշատի միջն. դպրոցում որպես փոխտնօրեն` դատիարակության գծով,
ինչպես նաև ֆիզիկայի ուսուցիչ:
|
|